STARMUS փառատոնի մասնակիցները դասախոսություններ կընթերցեն հայ աշակերտների և ուսանողների համար

STARMUS փառատոնի մասնակիցները դասախոսություններ կընթերցեն հայ աշակերտների և ուսանողների համար

2021 թվականին Հայաստանում անցկացվելիք STARMUS-ի 6-րդ փառատոնի շրջանակում, որն աշխարհի ամենամեծ գիտական, մշակութային փառատոնն է, մեր երկիրը կհյուրընկալի Նոբելյան մրցանակի տասնյակ դափնեկիրների, աշխարհահռչակ գիտնականների, արվեստագետների: Նրանք մեկ շաբաթ շարունակ Հայաստանում սովորող աշակերտների և ուսանողների համար հանդես կգան դասախոսություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 16-ին կազմակերպված ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Փառատոնի շրջանակում կազմակերպվելու են այլ տարաբնույթ միջոցառումներ»,-շեշտեց նախարարը: