ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից, սակայն այս պահին այլ մանրամասներ չհայտնեցին: Մեզ չհաջողվեց ճշտել, թե արդյոք ենթադրյալ չարաշահումները կապ ունե՞ն նրա աշխատանքային գործունեության հետ: Հիշեցնենք, որ նա ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնում էր ավելի քան տասը տարի: