Թյուրիմացություն է. չի կարող խաղողի դիմաց 100 դրամի առաջարկ լինել. նախարարը՝ Բաքոյանին

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ասաց. «Կառավարությունը ահռելի աշխատանք` միլիարդավոր ներդրումներ է կատարում, բայց խաղողագործների հետ խնդիրներ ունենք. գործարանատերերը 100 դրամ են առաջարկում խաղողի դիմաց: Պետք է 24 ժամ աշխատեք»: Նա անդրադարձավ նաև սպանդանոցների խնդրին: Ի պատասխան էկոնոմիկայի նախարարն ասաց. «Դա թյուրիմացություն է, չի կարող խաղողի դիմաց 100 դրամի առաջարկ լինել: Մեզ հայտնի ամենացածր գինը եղել է 130 դրամը»:   Մանրամասն՝ տեսանյութում: