Եվրահանձնաժողովում առաջարկել են նավազագույն աշխատավարձ սահմանել ԵՄ-ում

Եվրահանձնաժողովում առաջարկել են նավազագույն աշխատավարձ սահմանել ԵՄ-ում

2020 թվականի երկրորդ եռամսյակում Եվրամիության (ԵՄ) երկրների միագումար համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկումը կազմել է տարեկան հաշվարկով 12 տոկոս կորոնավիրուսի համավարակի հարուցած ճգնաժամի ֆոնին: Այդ մասին սեպտեմբերի 16-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Եվրախորհրդարանում հանդես գալով Եվրամիության իրավիճակի մասին տարեկան ճառով: Նրա խոսքով՝ ճգնաժամը նաև ցույց տվեց, որ Եվրամիությունում անհրաժեշտ է սահմանել նվազագույն աշխատավարձ, քանի որ Միության շատ բնակիչներ գոյության բավականաչափ միջոցներ չունեն: «Եվրահանձնաժողովը կներկայացնի նվազագույն աշխատավարձի սահմանման առաջարկություններ անդամ երկրների աջակցության համար: Բոլոր քաղաքացիները պետք Է նվազագույն աշխատավարձ ստանալու հնարավորություն ունենան»,- նշել է նա: ԵՀ-ի ղեկավարը նաև ընդգծել է, որ մոտ ժամանակներս ԵՄ-ի 16 անդամ երկրներ գրեթե 90 միլիարդ եվրո կստանան աշխատատեղերի ապահովման համար SURE օգնության ծրագրի շրջանակում, որը Եվրահանձնաժողովն ստեղծել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ: