Ես Վանաձորում գործարան եմ բացե՞լ, հա՞. Վարչապետը տարակուսեց

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետը ի պատասխան ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցի նշեց. «Նախկին ժամանակները հիշեցիք, երբ գործարանի բացման գնալը նշանակում էր մի տեղ 5 տոկոս ենք փայ, մի տեղ` 30 տոկոս: Մենք գնում ենք ի նշան նրա, որ Հայաստանում տնտեսական գործունեության հավասար պայմաններ են ստեղծվել: Իսկ այդ գործարանների հիմնական պատասխանատուն այդ գործարանների սեփականատերերն են, դրանց մենեջմենթը»: «Ես Վանաձորում գործարան եմ բացե՞լ, հա՞: Փաստորեն իմ գնալուց հետո գործարանը փակվել է, շատ լավ է»,- հավելեց վարչապետը:   Մանրամասն՝ տեսանյութում: