Սա ոչ առաջին, ոչ վերջին նմանատիպ որոշումն է լինելու, որը տարընկալման առիթ է տալու․ Ուլիխանյան

Համաձայն չեմ դիտարկումներին, թե ՍԴ դատավորի այս թեկնածուներին ընտրելով իշխանությունը ՍԴ-ն հանձնեց նախկին ռեժիմին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը: «Իմ մոտ կա տպավորություն, որ տարբեր շրջանակներ մեզ մեղադրում են իրենց օրակարգը չիրականացնելու համար: Ես ուզում եմ հիշեցնել մեր հայտարարած ու իրականացրած օրակարգը՝ ՍԴ-ն համապատասխանեցնել գործող Սահմանադրության պահանջներին: Մենք դա արել ենք: Ենթադրում եմ, որ մեխը դատավորների անձի հետ է կապված: Ես այստեղ ուզում եմ շեշտել, որ այն, որ մենք հայտարարել ենք, որ նախկին խամաճիկային դատարանների փոխարեն մենք չենք ուզում մեր խամաճիկային դատարանները: Այս բարդ ընտրության միջոցով մենք ապացուցել ենք, որ կատակ չէինք անում»,-ասաց նա