Գնումներդ այսուհետ ավելի շահավետ են IDBank-ի և Idram-ի հետ

Գնումներդ այսուհետ ավելի շահավետ են IDBank-ի և Idram-ի հետ

IDBank-ն ու Idram-ը համատեղ նոր ակցիա են մեկնարկել․ այսուհետ կատարված գնումների ու ստացած ծառայությունների դիմաց Idram հավելվածով QR/NFC անհպում վճարում իրականացնելիս կարող ես ստանալ գործարքի 5%-ի չափով հետվճար՝ cashback։ Սեպտեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Idram հավելվածով կատարի՛ր ամսական 8 և ավել  QR/NFC վճարում, որպես վճարման միջոց ընտրի՛ր քո IDBank-ի հաշիվը, քարտը կամ Rocket line սահմանաչափը և ստացի՛ր cashback քո կատարած վճարումների գումարի 5% չափով։ Cashback-ը մուտքագրվում է հաճախորդի այն հաշվեհամարին/քարտին, որով իրականացվել է վճարումը, Rocket line-ի դեպքում՝ հաճախորդի ՀՀ դրամով քարտին, իսկ դրա բացակայության դեպքում՝ ՀՀ դրամով ընթացիկ հաշվին։ IDBank-ն ու Idram-ը շարունակում են խրախուսել անհպում վճարումները․ դրանք հարմար են, ապահով և նորարար։ Idram-ով QR/NFC վճարումներ արդեն կարելի է կատարել 3300-ից ավելի վաճառակետերում, այդ թվում՝ սուպերմարկետներում, դեղատնային և առաքման գրեթե բոլոր ցանցերում, սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների այլ վաճառակետերում։ Եթե IDBank-ի հաճախորդ ես, բայց դեռ չունես Idram, ներբեռնիր հավելվածը և ակցիայից օգտվելու համար անպայման սինքրոնացրու հաշիվներդ։ Իսկ եթե դեռ չունես IDBank-ի քարտ կամ հաշիվ, ապա կարող ես Idram հավելվածով անցնել հեռավար նույնականացում և առցանց պատվիրել IDBank-ի ցանկացած քարտ։ Ակցիայի բոլոր մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ։ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։