Ով էլ ընտրվի ԱՄՆ խախագահ, հայ-ամերիկյան հարաբերությունները կախված են բացառապես մեր նախաձեռնողականությունից

Մեկնարկել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը, ինչի մասին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանի և «Օրբելի» կենտրոնի փորձագետ Պանդուխտ Մարտիրոսյանի հետ։ Այս ձևաչափը ստեղծվել է հեղափոխությունից հետո: Երկրորդ փուլը դիտարկելու է նաև նոր հեռանկարները: Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը փաստացի մեկնարկում է դարձյալ հեղափոխական փոփոխությունից հետո: Կարող ենք ենթադրել, որ այս անգամ խոսքը ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրավիճակի՞ մասին է, որ ստեղծվեց տավուշյան հուլիսյան մարտերի արդյունքում, հայկական զինուժի հաղթանակի շնորհիվ: