Մենք չենք առաջնորդվել սիրելի դատավորներ ընտրելու սկզբունքով․ Մակունց

Մենք մեր առջև խնդիր էինք դրել 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով ընդունված ՍԴ մոդելը լիարժեք գործարկել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ դատավորների ընտրությանը: «Մենք այս մասին խոսել ենք ամիսներ շարունակ: Միաժամանակ, մենք արձագանքելն ենք ՍԴ բոլոր այն անդամներին ու դատավորներին, որոնք իրենց լիազորությունները չարաշահելով քաղաքական գնահատականներ են հնչեցրել և այսուհետ նույնպես արձագանքելու ենք նման իրավիճակներում»,-ասաց նա: Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ՍԴ այսպիսի կազմով հանրային վստահությունն այդ կառույցի նկատմամբ չի վերականգնվի Մակունցն ասաց. «Մենք լսել ենք բոլոր թեկնածուներին և հարգելով ու կարևորելով կառավարության, ՀՀ նախագահի, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովի դերը հավասարակշռված ՍԴ ձևավորելու հարցում, մենք ընթացք ենք տվել ՍԴ նոր մոդելի լիարժեք աշխատանքին: Մենք չենք առաջնորդվել մեզ համար հաճելի կամ սիրելի դատավորներ ընտրելու սկզբունքով»: