Վրաստանում շարունակում է աճել կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի օրական ցուցանիշը

Վրաստանում շարունակում է աճել կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի օրական ցուցանիշը

Վրաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք: Սա կորոնավիրուսային համավարակի ընթացքում մեկ օրում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Վրաստանի կառավարության Stopcov.ge կայքի տվյալներով, լաբորատոր կարգով հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2.758-ի: Համավարակի ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 19 մարդ: Կարանտինի մեջ է 6.633 մարդ: Բժիշկների հսկողության տակ գտնվողների թիվը 836 է: