Եթե մեր խաղողի մթերման հարցը չլուծվեց, կպահանջենք կառավարության հրաժարականը

Սամվել Ալեքսանյանի գործարանից վաղ առավոտից բողոքող գյուղացիներին պատասխանել են՝ ամսի 20-ից հետո խաղողի մթերման գին կասեն։ Նշենք, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի ու հարակից գյուղերի բնակիչները ակցիա են անում. պատճառը խաղողի մթերման խնդիրն է։ «Հիմա ես հայտարարում եմ՝ եթե հարցը մինչև վաղը ժամը 12։00-ը չլուծվի, մենք պայքարելու ենք։ Ամեն ինչ հսկողության տակ է լինելու, եթե կառավարությունը մեզ հստակ չպատասխանի, վաղը կբարձրացնենք քաղաքական հարցեր», - ասաց գյուղացիներից մեկը։