Չենք կարող կայացնել որոշում, որը բոլորին դուր գա․ Արեն Մկրտչյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ԼՀԿ-ի օրակարգը՝ Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու, կեղծ է որակում, պնդում է՝ հիմնավորումներ չկան։ Դիտարկմանը, թե սուպերնախարարության աշխատանքի արդյունավետությունից շատերն են դժգոհ, այդ թվում՝ իրենց թիմակից պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, որը հենց այդ հիմքով վայր է դնում մանդատը, պատգամավորը ափսոսանք է հայտնում իր գործընկերոջ որոշման առնչությամբ, բայց նշում է՝ նոր ձևավորված նախարարությունը դեռ պետք է ընկնի ճիշտ գծի վրա։ Անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին ու այն դիտակմանը,թե իշխանությունները միայն արձանագրում են, որ խնդիրներ են առկա, ե՞րբ են ի վերջո արդյունքներից խոսելու, Մկրտչյանը հույս է հայտնում՝ առաջիկայում արդյունքները տեսանելի կլինեն։ Հարցին՝ եթե դատարանը որոշի, որ Ռոբերտ Քոչարյանը անմեղ է Մարտի 1-ի գործում, այդ ժամանակ և՞ս իշխանությունը հայտարարելու է, որ իրենք ոչինչ չունեն անելու, նշում է՝ կարծիք չի կարող հայտնել, որպեսզի չդիտարկվի որպես գործին խոչընդոտում։