Ուզում ենք նույն սկզբունքով աշխատենք․ Հագուստ ներկրողները պահանջում են հանդիպում վարչապետի հետ

Առևտրականները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք բողոքում են մաքսազերծման նոր կարգի դեմ, որի արդյունքում մաքսավճարը թանկացել է։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ կարծում են՝ միայն նա կարող է լուծել այս հարցը։