Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7.54 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7.54 հա տարածքում բռնկված հրդեհները

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 15-ին 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, 1500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 200 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 2 հա, Այնթափ գյուղում՝ 200 քմ, Արմավիրի մարզի Թաիրով գյուղում՝ 1000 քմ, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ 4000 քմ, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 7000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 500 քմ, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում՝ 3․5 հա։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 7.54 հա: