Ասֆալտապատվում է Հայրավանքի Մայիսի 9-ի փողոցը

Ասֆալտապատվում է Հայրավանքի Մայիսի 9-ի փողոցը

Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել եւ ընթանում են Մայիսի 9-ի փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 22 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Հայրավանքի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն: Ասֆալտապատվող ճանապարհի երկարությունը կազմում է մոտ 500 մետր, մակերեսը՝ մոտ 2500 քառակուսի մետր: «Առայժմ իրականացվում են հողային հարթեցման աշխատանքներ: Առաջիկա շաբաթների ընթացքում կասֆալտապատվի համայնքի կարեւոր փողոցներից մեկը, որը կապվում է կենտրոնական փողոցի հետ: Գյուղի հիմնադրումից ի վեր, որի 100 տարին արդեն բոլորում է այս տարի, առաջին անգամ է ասֆալտապատվում այս փողոցը»,- նշեց Հայրավանք համայնքի ղեկավար Սասուն Համբարձումյանը: