Saint Louis Rapid & Blitz․ Արոնյանն առաջատարների շարքում է

Saint Louis Rapid & Blitz․ Արոնյանն առաջատարների շարքում է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկեց 2020 Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում: Առաջին երեք տուրերից հետո Արոնյանն առաջատարների շարքում է: Հայ գրոսմայստերը մեկնարկում հաղթեց Ալիռեզա Ֆիրուջային, այնուհետ` Ալեքսանդր Գրիշչուկին և երրորդ պարտիան ավարտեց ոչ-ոքի Յան Նեպոմնյաշչիի հետ: Լևոն Արոնյանը և Պենտալա Հարիկրիշնան 5-ական միավորով առաջատարերն են: Արոնյանի հետ մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսն, Ջեֆրին Սյոն, Ալիռեզա Ֆիրուջան և Պենտալա Հարիկրիշնան։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար է: Հաղթողը կստանա 50 հազար ԱՄՆ դոլար: