Apple-ը հայտնել է նոր «խելացի» ժամացույցի և iPad-ի գները Ռուսաստանում

Apple-ը հայտնել է նոր «խելացի» ժամացույցի և iPad-ի գները Ռուսաստանում

Apple ընկերության պաշտոնական կայքում հայտնվել են այն նոր գաջեթների գները, որոնք ներկայացվել են սեպտեմբերյան շնորհանդեսում: Այսպես, նոր iPad-ի գինը կսկսվի 29,99 հազար ռուբլուց: 10,9 դյույմ էկրանով iPad Air-ի գինը կսկսվի 55,99 հազար ռուբլուց և կտատանվի՝ կախված հիշողության ծավալից ու միացման հնարավորություններից: Apple Watch Series 6 նոր «խելացի» ժամացույցի համար գնորդները պետք Է վճարեն՝ սկսած 36,99 հազար ռուլուց: Apple Watch SE ժամացույցի գինը կսկսվի 24,99 հազար ռուբլուց: Apple-ի նորույթների ավանդական շնորհանդեսը տեղի Է ունեցել սեպտեմբերի 15-ին՝ տեսախորհրդաժողովի ձևաչափով: 2012 թվականից ի վեր առաջին անգամ շնորհանդեսին չեն ցուցադրել iPhone-ի նոր շարքը: