Ջուլֆալակյանի հետ անցած ամիսներին ունեցել ենք զրո քննարկում․ ԿԳՄՍ նախարար

Ասեմ, որ պատգամավոր Արսեն  Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու հետ կապված գործընթացը չի ավարտվել, եւ ես այս պահին զերծ կմնամ այդ հարցի մասին խոսելուց, գուցե դրան կանդրադառնամ հաջորդող օրերին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը։ Նշենք, որ պատգամավորը նշել էր, որ մանդատը վայր է դնում ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով: