Սա օդի մեջ եղած ռիսկ չէ. բազում դեպքեր կան, երբ գազի բալոնները պայթել են. Բաբկեն Թունյան

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային ժողովում  շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: «Մինչև հիմա փողը տվել ենք, որ տեխզննման կտրոն ունենանք, որպեսզի չտուգանվենք: Այս օրենքով մարդը գումարը տալիս է ոչ թե չտուգանվելու, այլ որակյալ տեխզննում անցնելու համար»,- հայտարարեց «Իմ քայլ»-ի պատգամավոր Բաբկեն Թունյանը: Նրա խոսքով` կատալիզատորը ձևական երևույթ է դարձել. «Այսօր ՀՀ-ում մի քանի հարյուր հազար մեքենաներից մի քանի 100-ի վրա կա կատալիզատոր: Պարտադրել կատալիզատոր ունենալ, նշանակում է մարդկանց դնել մեծ բեռի տակ»: Թունյանը նկատեց, որ տաքսիների շահագործման ռիսկը շատ բարձր է. «Սա օդի մեջ եղած ռիսկ չէ. բազում դեպքեր կան, երբ գազի բալոնները պայթել են: Միանշանակ պետք է մտածենք մարդկանց առողջության մասին»:   Մանրամասն՝ տեսանյութում: