Հռոմի պապը կարող է Բելառուս այցելել

Հռոմի պապը կարող է Բելառուս այցելել

Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինիի խոսքով՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կքննարկի Բելառուսի Հանրապետություն այցի հնարավորությունը: «Կարծում եմ, սա այցերից մեկն է, որ պապը դիտարկելու է», - ասել է Պարոլինը, որի խոսքերը տեղադրված են Բելառուսի Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կայքում: Պարոլինը հավելել է, որ բելառուսական կողմը միշտ հետաքրքրված է եղել Հռոմի պապի այցելությամբ, սակայն այդ ծրագրերը չեն հստակեցվել: