Անպայման կատալիզատոր ունենալու բեռ չի դրվում տրանսպորտային միջոցի վրա. Արմեն Խաչատրյան

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային ժողովում  շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: «Պետք չէ անպայման կատալիզատոր ունենալու բեռ դնել տրանսպորտային միջոցի վրա. սա կառավարության որոշմամբ կարգավորվող հարց է, օրենքում նման դրույթ չկա: Իմ կարծիքով` մենք չենք կարող արգելել առանց կատալիզատորի տրանսպորտային միջոցների շարժը»,- ի պատասխան ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանի հարցի ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Նրա խոսքով` առանց կատալիզատորի ՀՀ չի կարող ներմուծվել տրանսպորտային միջոց. «ԵԱՏՄ այս պահանջը ներկայումս պահպանվում է: Խնդիրն այն է, որ ներմուծվելուց հետո մեքենայի կատալիզատորը կարող է վաճառեն»:   Մանրամասն՝ տեսանյութում: