Հայաստանից կենդանի ոչխարի եւ այծի արտահանումն աճել է 256 տոկոսով

Հայաստանից կենդանի ոչխարի եւ այծի արտահանումն աճել է 256 տոկոսով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչխարաբուծությունը գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է համարում և շարունակում է կորոնավիրուսի առաջացրած տնտեսական բարդությունների ֆոնին ներկայացնել տնտեսական լավ լուրեր. այս անգամ դրական դինամիկան առնչվում է ոչխարի և այծի արտահանմանը։ 2020 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից կենդանի ոչխարի եւ այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով. արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ շուրջ 3.4 միլիոն դոլարի: «Այս աճն ուղիղ արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի եւ մանր եղջերավոր անասունների արտահանումը օգուտներ է բերում բազմաթիվ տնտեսվարողների, ովքեր անսացել են «ոչխար պահելու» իմ հորդորներին: Շարունակում եմ պնդել, որ սա մեր գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է, որը նաեւ աղքատության հաղթահարման շատ արդյունավետ գործիք կարող է դառնալ, եթե իհարկե մեր բազմաթիվ գյուղերում բազմաթիվ գյուղացիներ ուժերը միավորելու, գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելու եւ կառավարության ընձեռած հնարավորություններից օգտվելու կամք ցուցաբերեն: Մենք ամեն կերպ քաջալերելու ենք, որ դա իրականում տեղի ունենա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնում է վարչապետ Փաշինյանը։ Հայաստանից ոչխար է արտահանվում Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլ երկրներ։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2751620078491703?__xts__[0]=68.ARD6JZGzC6VHT88qZ9X6WmQVzjTh_29qVKMffeKz-PopEsApxIgl-m0GI5ywNEGdPJ-B8cMbFgcMIPzpxT80wrLIFBUKtqkp8lNzdpupQPXAJrcNOW62AtreK7glLdO_SYNNz62toAczkjstzMECDortNyY4VyFDye9eO_vk_kKssNOw1KIXNCwzzkQwWuOlz6QJ6P_3fWb71VjmcVlZCd6RvXq1uXjQMEHV3K1YXHU5CDk_mjn-kXFTZxlcBQwTj0C3W0PknnAni91aC5pLZ8BHCHAV7mnUVRNx87gh-P354nEISxoxqeSKREZwL756yXJ0mLpCWIQ3qlXt-2JSord4&__tn__=-R