Ձեզ իշխանության բերած ժողովրդին ոստիկանները անարգում են. Մարուքյանն առաջարկեց ծառայողական քննություն սկսել

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային ժողովում  շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: «Ոստիկանները կանանց բերման են ենթարկում դիմակ չդնելու համար, և դրա վերաբերյալ տեսանյութեր են տարածվում: Պետք է պահանջենք ծառայողական քննություն սկսել: Ձեզ իշխանության բերած ժողովրդին ոստիկանները անարգում են»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` հավելելով, որ ինքը դատապարտում է ոստիկանության անհամաչափ քայլերը:   Մանրամասն՝ տեսանյութում: