Նախատեսվում է իրականացնել խոշոր հարկ վճարողների ռիսկերի կառավարման բիզնես գործընթացների ամբողջական քարտեզագրում

Նախատեսվում է իրականացնել խոշոր հարկ վճարողների ռիսկերի կառավարման բիզնես գործընթացների ամբողջական քարտեզագրում

ՊԵԿ-ում քննարկվել են Համաշխարհային Բանկի կողմից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» #STAPL ծրագրի շրջանակներում իրականացված «Հարկ վճարող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի 2020թ. ընտրանքային հետազոտության» և «Հետստուգումային հարկային կարգապահության մոնիթորինգի» արդյունքները:
Հետազոտության նպատակն է կատարելագործել ՊԵԿ ռիսկերի կառավարման համակարգը, ինչպես նաև ներդնել հետստուգումային կարգապահության մոնիտորինգի գործիքակազմ` կիրառելով միջազգային լավագույն փորձը:
Նախատեսվում է իրականացնել խոշոր հարկ վճարողների ռիսկերի կառավարման բիզնես գործընթացների ամբողջական քարտեզագրում: