Կպարտադրեն. 8 հազար դրամի չափով պետտուրք՝ նույնականացման քարտից հրաժարվելու դեպքում. «Ժամանակ»

Կպարտադրեն. 8 հազար դրամի չափով պետտուրք՝ նույնականացման քարտից հրաժարվելու դեպքում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է պետական տուրք սահմանել այն քաղաքացիների համար, ովքեր ստանալով կամ փոխարինելով հին նմուշի անձնագրերը, հրաժարվում են ստանալ նույնականացման քարտեր: Նույնականացման քարտից հրաժարվող քաղաքացիները ստիպված կլինեն վճարել 8 հազար դրամ: Նման կերպ իշխանությունը ցանկանում է քաղաքացիներին պարտադրել ստանալ նույնականացման քարտեր, քանի որ նույնականացման քարտ ստանալու պետտուրքը 3 հազար դրամ է, իսկ դրանից հրաժարվելը կլինի 8 հազար դրամ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: