Օլիգարխ ձկնաբույծները կշարունակեն դատարկել ընդերքը. սահմանափակումները միայն շարքային ձկնաբույծների համար են. «Ժամանակ»

Օլիգարխ ձկնաբույծները կշարունակեն դատարկել ընդերքը. սահմանափակումները միայն շարքային ձկնաբույծների համար են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրություններ է իրականացրել Արարատի մարզում գործող ձկնաբուծական տնտեսություններում, և որոշ դեպքերում սահմանափակել ապօրինի ջրօգտագործման դեպքերը: Բայց ինչպես նախկին իշխանությունների օրոք, սահմանափակումները վերաբերել են միայն շարքային ձկնաբույծներին, իսկ օլիգարխներին պատկանող ձկնաբուծարաններում, ինչպես միշտ, խախտումներ չեն հայտնաբերվել, և դա այն դեպքում, երբ խոշոր ձկնաբուծարանները ընդերքից արդյունահանում են վայրկյանում 3-4 հազար խորանարդ մետր ջուր: Թե դա ինչ ահռելի քանակություն է և ինչպիսի վնաս է հասցնում Հայաստանի բնությանը, նկարագրելն անգամ անհնար է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: