Թրամփը հայտարարել է Մերձավոր  Արևելքում «համապարփակ խաղաղության»  համար հիմքերի առկայության մասին

Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում «համապարփակ խաղաղության» համար հիմքերի առկայության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բահրեյնի, ԱՄԷ-ի ու Իսրայելի միջև առաջիկա համաձայնագիրը հիմք կդառնա Մերձավոր Արևելքում «համապարփակ խաղաղության» համար: ԱՄՆ նախագահի ելույթը հեռարձակվել է Սպիտակ տան Twitter- ով: «Տասնամյակների տարաձայնություններից և հակամարտություններից հետո մենք նշում ենք նոր Մերձավոր Արևելքի արշալույսը: Միասին այս համաձայնագրերը հիմք կդառնան ամբողջ տարածաշրջանում համապարփակ խաղաղության համար: Ոչ ոք չէր կարծում, որ դա հնարավոր է», - ասել է Թրամփը ելույթի ժամանակ՝ համաձայնագրերի ստորագրումից առաջ: Ավելի վաղ Բահրեյնի Թագավորությունն ու ԱՄԷ-ն, Թրամփի միջնորդությամբ, պայմանավորվել էին Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Ստորագրման արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 15-ին, Սպիտակ տանը: