Apple-ը ներկայացրել է խելացի ժամացույցների նոր մոդելները

Apple-ը ներկայացրել է խելացի ժամացույցների նոր մոդելները

Apple ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Apple Watch խելացի ժամացույցները։ Մասնավորապես, ընկերությունը ցույց է տվել նորացված Apple Watch Series 6-ը: Դրանց հիմնական ունակություններից մեկը կլինի թթվածնով արյան հագեցվածությանը հետևելու հնարավորությունը: Դա կտևի մոտ 15 վայրկյան: Օգտատերերը կկարողանան հետևել իրենց առողջական վիճակին և տեղեկացումներ ստանալ ցանկացած խնդիրների դեպքում: Apple- ը համագործակցում է նաև գիտնականների հետ, որոնք ուսումնասիրում են այնպիսի հիվանդությունների բնույթը, ինչպիսիք են ասթման և COVID-19-ը: Մշակողները հուսով են, որ որպես կորոնավիրուսի նշան հնարավոր կլինի օգտագործել թթվածնով արյան ցածր հագեցվածության վերաբերյալ տվյալները: Նոր ժամացույցը հասանելի կլինի ոսկեգույն, կապույտ, մոխրագույն, սև ու կարմիր գույներով: Նրանց արժեքը ԱՄՆ-ում $ 399 է: https://twitter.com/appleinsider/status/1305923211998244866?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1305923211998244866%7Ctwgr%5Eshare_3&ref_url=https%3A%2F%2Fwww.interfax.ru%2Fbusiness%2F727095