«Մենք էլ ենք հոգնել դիմակներից»․ ինչպես են կազմակերպում գրադարաններում աշխատանքը

«Մենք էլ ենք հոգնել դիմակներից»․ ինչպես են կազմակերպում գրադարաններում աշխատանքը

Օգոստոսի 18-ից հանրապետությունում, պարետի որոշմամբ, գրադարանների գործունեությունը թույլատրված էր։ Սակայն, պետք  է հետևել որոշակի կանոնների, որոնք բխում են հակահամաճարակային իրավիճակից։ «Առաջին լրատվական»-ը այցելեց Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան, տեղում ծանոթանալու գրադարանի աշխատանքների կազմակերպման ընթացքին։ Մեզ հետ զրույցում գրադարանի փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը մեզ ներկայացրեց, թե ինչպես են կազմակերպում գրադարանի աշխատանքը համավարակի այս ծանր օրերին։ Ըստ այդմ՝ գրադարան մուտք գործելիս ընթերցողները և ոչ միայն, ջերմաչափվում են, ախտահանում ձեռքերը։ Գրադարանում պարտադիր է դիմակ կրելը։ Գրքերի հանձնման և ընդունման հետ կապված ևս գործում է հատուկ կարգ։ Ըստ պահանջի՝ հանձնված և ետ ստացած գրքերը երեք օր գտնվելու են ախտահանման ընթացքի մեջ, որի համար գրադարանում հատուկ սենյակ է հատկացվել։ Երեք օրից հետո նոր գրքերը նորից շարվում են պահարաններում և հանձնվում ընթերցողներին։ Ընթերցասրահներում պահպանված է 1․5-2 մետր հեռավորություն։ Այսօր գրադարան է այցելել մոտ 30 ընթերցող։ Տիկին Կարինե Մեհրաբյանը, հարցին, չի՞ բարդացնում աշխատանքը այս տեխնիկական խոչընդոտները, նշեց․ «Գիտեք, մենք էլ ենք հոգնել այս դիմակներից, բայց ինչ արած։ Հուսով ենք շուտ կավարտվի»։ Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում