Սա ապաքաղաքական ՍԴ ունենալու որոշում էր․ Արման Բոշյան

Մենք տարիներ շարունակ տեսել ենք, որ նման կարևորագույն հարցերը լուսանցք մղելու պրոցես, երբ նշանակություն չի տրվել ոչ ՍԴ-ին, որ դատական համակարգին, քանի որ բոլորի համար միանշանակ է եղել, որ այդտեղ փոփոխություններ չեն լինում և անիրատեսական է այդտեղ ակնկալել բարեփոխումներ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ-ն գրեթե միաջայն ՍԴ դատավորներ ընտրեց երեք թեկնածուներին էլ: Անդրադառնալով մեղադրանքներին, որ «Իմ քայլը» ՀՀԿ-ի պես միաձայն հավանություն տվեց թեկնածուներին, Բոշյանն ասաց. «Տեղի ունեցավ շատ պարզ բան, «Իմ քայլը» խմբակցությունը կայացրեց կարևոր որոշում, դա ինստիտուցիոնալ պետության կայացման ճանապարհն է: Մեր ամենակարևոր հիմնավորումն այն է, որ խորհրդարանը լինելով քաղաքական մարմին, ՍԴ-ի հետ կապված չի կարող կայացնել քաղաքական որոշումներ: Մենք տեսել ենք այդ պրակտիկան, երբ քաղաքական որոշումով ստեղծվեց ճգնաժամ՝ ի դեմս Հրայր Թովմասյանի, որը ուղղակի քաղաքական որոշմամբ ընտրվեց ՍԴ նախագահ: Մենք ականատես էինք ՀՀԿ-ի ազդեցոևթյանը ՍԴ-ի վրա: Մեզ համար սկզբունքային էր, որ ապագա ՍԴ-ն չի կարող լինել որևէ քաղաքական ազդեցության տակ: Մենք պետք է ունենանք ապաքաղաքաական ՍԴ»,-ասաց նա: