TikTok-ը մերժել է Microsoft-ի առաջարկը

TikTok-ը մերժել է Microsoft-ի առաջարկը

TikTok ByteDance-ի չինացի սեփականատերերը հրաժարվել են իրենց սերվիսը վաճառել ամերիկյան Microsoft-ին: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Միաժամանակ չինական կողմը հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել: Լրատվամիջոցների համաձայն, չինական սերվիսի գնման միակ հավակնորդը մնում է Oracle ընկերությունը: Այսուհանդերձ, անհայտ է, թե այս ամերիկյան ընկերությանը կհաջողվի գնել TikTok-ի հսկիչ փաթեթը, թե ոչ: Միևնույն ժամանակ, ավելի վաղ ByteDance-ը Oracle-ին անվանում էր իր «տեխնոլոգիական գործընկերը»: The New York Times-ը նաև նշում է, որ Microsoft-ը պահանջել է իրենց տրամադրել TikTok-ի գաղտնաբառը և մերժում է ստացել: Այժմ առանց Չինաստանի կառավարության որոշման արգելվում է TikTok-ի գաղտնաբառը վաճառել արտասահմանյան ընկերություններին: Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները որոշում են կայացրել ԱՄՆ տարածքում արգելափակել TikTok-ը, պատճառաբանելով, որ այն քարոզչություն է իրականացնում: