Brent մակնիշի նավթի գինն ընկել է բարելի դիմաց 40 դոլարից ցածր մակարդակի

Brent մակնիշի նավթի գինն ընկել է բարելի դիմաց 40 դոլարից ցածր մակարդակի

Սեպտեմբերի 11-ի առավոտյան նավթի գները նվազում են շուկայում պահանջարկի և հումքի առաջարկի դիսբալանսի համար ներդրողների աճող երկյուղների ֆոնին: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները: Երևանի ժամանակով 08:48-ի դրությամբ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթախառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների գինը ընկել է 0,37 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 39,91 դոլար: WTI մակնիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0,27 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 37,2 դոլար: Կորոնավիրուսի համավարակը շարունակում է լուրջ ճնշում գործադրել վառելիքի պահանջարկի վրա: Դրա վերականգնման հետ կապված հոռետեսությունն էլ ավելի է ուժեղացել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը հայտնեց երկրում նավթի առևտրային պաշարների անսպասելի աճի մասին. մեկ շաբաթում, որն ավարտվել է սեպտեմբերի 4-ին, դրանք աճել են 2 միլիոն բարելով կամ 0,4 տոկոսով և հասել 500,4 միլիոն բարելի: