Թրամփը հայտարարել է, որ TikTok-ի վաճառքի վերջնաժամկետի երկարաձգում չի լինելու

Թրամփը հայտարարել է, որ TikTok-ի վաճառքի վերջնաժամկետի երկարաձգում չի լինելու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի երկարաձգի չինական TikTok հավելվածի վաճառքի վերջնաժամկետը, որը կարգելափակվի, եթե գործարքը չկայանա։ «Մենք կամ կփակենք TikTok- ը, կամ կվաճառենք այն», - ասել է նախագահը: Ավելի վաղ երկրի իշխանությունները որոշում էին կայացրել արգելափակել TikTok-ը Միացյալ Նահանգներում, եթե այն մինչև սեպտեմբերի 15-ը ամերիկյան ընկերություն չգնի: ԱՄՆ հետախուզական գործակալությունները պնդում են, որ սոցցանցի ղեկավարությունը օգտվողների անձնական տվյալները փոխանցում է Չինաստանի իշխանություններին և զբաղվում է քարոզչությամբ: