Մինսկում ցուցարարներին ցրելու համար ներգրավվել են ներքին զորքերը

Մինսկում ցուցարարներին ցրելու համար ներգրավվել են ներքին զորքերը

Մինսկի կենտրոնում դիրքավորվել են երկրի ներքին զորքերը, քաղաքի տարբեր հատվածներից ցուցարարները շարունակում են հավաքվել գլխավոր փողոցներում, հաղորդում է NEXTA պարբերականը իր Telegram-ալիքում: ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի հետ միասին քաղաքի փողոցներ է դուրս բերվում հատուկ տեխնիկա, ներառյալ ջրցաններ: Սակայն ցուցարար-ավտովարողների կողմից ճանապարհների արգելափակման պատճառով դրանք ոչ միշտ են կարողանում բախումների վայր հասնել: Ուժայինները փորձում են կանխել Մինսկի բնակիչների համակենտրոնացումը մեկ վայրում, իրականացվում են ակտիվ ձերբակալություններ: Ըստ հեռուստաալիքի, ցուցարարների վրա կրակում են օդաճնշական զենքով և լուսաձայնային նռնակներ են նետում նրանց ուղղությամբ: Ցուցարարները դաժան բախումների դեպքում նահանջում են դեպի բակեր և վերախմբավորվում են: Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 9-ին: Բելառուսի մի շարք քաղաքներում ընտրատեղամասերի փակվելուց հետո չարտոնված բողոքի ցույցեր են սկսվել ընդդեմ ընտրակեղծիքների, որի ընթացքում ոստիկանությունը և երկրի ներքին զորքերը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ են կիրառել: