Forbes-ը հայտնել է, թե ով է ամենից շատ վաստակել TikTok-ի տեսանյութերից

Forbes-ը հայտնել է, թե ով է ամենից շատ վաստակել TikTok-ի տեսանյութերից

Ամերիկյան Forbes ամսագիրը կազմել է TikTok-ի այն օգտատերերի ցուցակը, որոնք ամենաշատն են վաստակել հավելվածի միջոցով: Առաջին տեղը զբաղեցրել է ԱՄՆ Լուիզիանա նահանգից 19-ամյա Էդիսոն Ռեյ Իսթեռլինգը: Նա 12 ամսվա ընթացքում, մինչև 2020թ.-ի հունիսի 30-ը, TikTok-ի միջոցով մոտ 5 միլիոն դոլար է վաստակել, ունի ավելի քան 54 միլիոն բաժանորդ: Նշվում է, որ նա TikTok-ի շնորհիվ հայտնի դառնալուց հետո պայմանագրեր է կնքել հագուստ արտադրող American Eagle ընկերության և Spotify ինտերնետ-ծառայության հետ: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Չարլի և Դիքսի Դ'Ամելիո քույրերը (Լոս Անջելես, Կալիֆոռնիա): Առաջինը վաստակել է 4 միլիոն դոլար, երկրորդը` 2.9 միլիոն դոլար: