Գիտնականները կասկածում են Մարսի վրա տասնյակ կիլոմետր երկարությամբ քարանձավների առկայության մասին

Գիտնականները կասկածում են Մարսի վրա տասնյակ կիլոմետր երկարությամբ քարանձավների առկայության մասին

Պադուայի և Բոլոնիայի համալսարանների իտալացի գիտնականները ենթադրում են Լուսնի և Մարսի վրա հսկա քարանձավների գոյության մասին, որոնցում ապագայում կարող են ապրել Երկրից գնացած բնակիչները: Դրանք, այսպես կոչված, լավային խողովակներ են, որոնք ձևավորվել են հրաբխային ժայթքումների ժամանակ լավայի հոսքի միջոցով՝ ասվում է Earth-Science Review ամսագրում հրապարակված հոդվածում: Համեմատությունների հիման վրա գիտնականները եկել են այն եզրակացության, որ Մարսի և Լուսնի խողովակները կարող են լինել 100-1000 անգամ ավելի ծավալուն և ավելի երկար, քան Երկրի վրա հայտնաբերվածները: :