Վայոց ձորի ոստիկանապետը ակցիայի մասնակիցներին 15 րոպե ժամանակ տվեց

Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ Ամուլսարի պահապանները եւ մեծ թվով քաղաքացիներ փակեցին Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը։ Նրանք լրագրողների հետ զրույցում նշեցին, որ պահանջը նույնն է. կարճաժամկետ կերպով պահանջում են 30 մետր հեռացնել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից տեղադրված վագոն-տնակները։ Այս պահին ակցիայի վայրում ներկա է մարզի ոստիկանապետը։ Ակցիայի վայրում են նաեւ մեծ թվով ոստիկանական ուժեր, բանակցություններ են ընթանում ավտոճանապարհը ազատելու համար։