ԱՀԿ-ն հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը երկար կտևի

ԱՀԿ-ն հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը երկար կտևի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների կոմիտեն հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակը դեռ միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է, և այն երկար կտևի մոլորակի վրա՝ հայտնում է ՌԻԱ Նովոստի- ն: Կազմակերպությունը նշել է, որ իրենք սպասում են այս համավարակի «երկար տևողություն»: Փորձագետները պնդում են, որ պետք է շարունակել համախմբել ջանքերը միջազգային մակարդակում վարակի դեմ պայքարում: