500 կգ կշռող ավիառումբ են վնասազերծել Սանկտ Պետերբուրգում

500 կգ կշռող ավիառումբ են վնասազերծել Սանկտ Պետերբուրգում

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սանկտ Պետերբուրգի վարչությունից հայտնել են, որ Պետերբուրգի փրկարարները Հայրենական մեծ պատերազմի ժամանակներից մնացած կես տոննա կշռող ռումբ են վնասազերծել: Ռումբը հայտնաբերվել է Պուլկովսկոյի ավտոճանապարհին շինհրապարակում աշխատողների կողմից՝ ասվում է զեկույցում: Դեպքի վայր են ուղարկվել Ռուսաստանի ԱԻՆ Պետերբուրգի փրկարար կենտրոնի մասնագետները: Գործողությունը տևել է մի քանի ժամ: Դրանից հետո ռումբը հասցվել է Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող ռազմական պատրաստության կայան, որտեղ այն ոչնչացվել է: