Զարհուրելի սպանություն Երևանում. տղամարդը դանակով գլխատել է 68-ամյա քրոջը և գլուխը տոպրակով փորձել թաքցնել

Զարհուրելի սպանություն Երևանում. տղամարդը դանակով գլխատել է 68-ամյա քրոջը և գլուխը տոպրակով փորձել թաքցնել

Երեւանում, այսօր՝ օգոստոսի 1-ին, զարհուրելի սպանություն է տեղի ունեցել. ժամեր առաջ ոստիկանության Էրեբունու բաժնի առջեւ, ծառայության մեկնող տեղի ոստիկանները, փողոցն անցնելիս նկատել են մի տղամարդու, ում ձեռքին ցելոֆանե տոպրակ է եղել: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ցելոֆանի վրա արնանման հետքեր են եղել, եւ ոստիկանները մոտենալով այդ քաղաքացուն, հարցրել են, թե ինչու են տոպրակի վրա արնանման հետքեր եւ ինչ է տեղափոխում, վերջինս պատասխանել է, թե՝ հեչ, բան ա, տանում եմ, գցեմ: Ոստիկանները կասկածելով այդ տղամարդուն, ցելոֆանե տոպրակը բացել են եւ այնտեղ հայտնաբերել կանացի գլուխ: Ոստիկանները տղամարդուն անմիջապես վնասազերծել են եւ բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին: