Կորոնավիրուսի պատվաստանյութը անվճար կլինի ռուսաստանցիների համար

Կորոնավիրուսի պատվաստանյութը անվճար կլինի ռուսաստանցիների համար

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները անվճար կլինեն: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն՝ գրում է ՏԱՍՍ-ը: «Մենք նախատեսում ենք, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումները ամբողջությամբ կլինեն բյուջեի հաշվին», - ասել է Մուրաշկոն՝ նշելով, որ ծրագրվում  է պատվաստման սխեմա: Ավելի վաղ առողջապահության նախարարն ասել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է հոկտեմբերին սկսել կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումներ: Նախ և առաջ պատվաստանյութը կստանան բժիշկներն ու ուսուցիչները: