Երեւանի նախկին փոխքաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

Երեւանի նախկին փոխքաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին և կառավարության վերահսկողության վարչության նախկին պետ Գևորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին մեզ հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։ Նիկոյանին ու Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել նույն քրգործի շրջանակներում։ Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել նրանց կալանավորելու մասին։ ՀՔԾ-ից հայտնեցին նաև, որ առաջիկայում լրացուցիչ տեղեկություն կհայտնեն մեղադրանքների վերաբերյալ։