Մահվան դատապարտված ահաբեկիչ Ցարնաևի դատավճիռը չեղարկվել է

Մահվան դատապարտված ահաբեկիչ Ցարնաևի դատավճիռը չեղարկվել է

Միացյալ Նահանգներում չեղյալ է հայտարարվել 2013թ․ Բոստոնում եղբոր հետ ահաբեկչական գրոհ իրականացրած Ջոհար Ցարնաևի դատավճիռը՝ ասվում է դատարանի որոշման մեջ՝ գրում է mk.ru-ն: Պարզվել է, որ գործով ատենակալները կողմնակալ են եղել, քանի որ Բոստոնում է ընթացել Ցարնաևի դատավարությունը: Բացի այդ, ըստ դատավորի, ահաբեկչիչ սխալ մեղադրանքներ են առաջադրվել: Մասնավորապես, խոսքը հանցագործության կատարման ընթացքում զենքի ապօրինի տեղափոխման մասին է: Արդյունքում, Ցարնաևը արդարացվեց հինգ կետով, ինչը հնարավորություն է տվել չեղարկելու մահվան դատավճիռը։ 2013-ին Բոստոնի ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ և վիրավորվել ավելի քան 280 մարդ: