ՌԴ առողջապահության նախարարությունը հայտարարել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի մասին

ՌԴ առողջապահության նախարարությունը հայտարարել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի մասին

Ռուսաստանում Ն․ Ֆ․ Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն: Նախարարն ասել է, որ դեղերի գրանցման համար պատրաստվում է փաստաթղթերի փաթեթ: Դրանից հետո կսկսվեն պատվաստումները, նախ և առաջ պատվաստանյութ կստանան բժիշկներն ու ուսուցիչները: Զանգվածային պատվաստումները կսկսվեն հոկտեմբերին, ասել է Մուրաշկոն: Բացի այդ, առաջիկա մեկուկես-երկու ամիսների ընթացքում նա ակնկալում է առնվազն ևս երկու դիմում` կլինիկական փորձարկումների համար: