Ղազախստանում իրականացվել է Covid-19-ի դեմ առաջին պատվաստումը

Ղազախստանում իրականացվել է Covid-19-ի դեմ առաջին պատվաստումը

Ղազախստանում իրականացվել է մարդու առաջին պատվաստումը կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է 24.kz-ը: Պատվաստումն իրականացվել է Ղազախստանի ազգային ագրարային համալսարանի Պատվաստանյութերի ուսումնասիրման միջազգային կենտրոնում: Առաջինը պատվաստանյութը ստացել է կենտրոնի տնօրեն Կայսար Տաբինովը: Տաբինովին ներարկել են COVAX-19 պատվաստանյութը: Լրատվամիջոցը հաղորդում է, որ պատվաստանյութը ստեղծվել է Ավստրալիայում և ներկա պահին անցնում է լաբորատոր փորձարկումների առաջին փուլը: