Երևան-Շորժա ավտոճանապարհին BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ և մեկ տուժած

Երևան-Շորժա ավտոճանապարհին BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ և մեկ տուժած

Օգոստոսի 1-ին՝ ժամը 13։51-ին, ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի տեղում հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը Երևան-Շորժա ավտոճանապարհի 47-րդ կմ-ին նկատել է ՃՏՊ և մոտեցել օգնության։ Պարզվել է, որ “BMW” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Նախնական տվյալների համաձայն կա մեկ զոհ և մեկ տուժած։