Վիետնամում արձանագրվել են Covid-19-ից մահվան առաջին դեպքերը

Վիետնամում արձանագրվել են Covid-19-ից մահվան առաջին դեպքերը

Վիետնամը հուլիսի 31-ին արձանագրել է նոր տիպի կորոնավիրուսից մահվան առաջին դեպքերը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Կորոնավիրուսից մահացած առաջին մարդը եղել է 70 տարեկան: 61-ամյա մեկ այլ մարդու մահվան մասին հայտնի է դարձել նույն օրն ավելի ուշ: Տեղում վիրուսի փոխանցման դեպքեր չէին եղել ավելի քան երեք ամիս, սակայն այս շաբաթ Դա Նանգին մոտ հանգստավայրերից մեկում բռնկում էր եղել: 95 մլն բնակչություն ունեցող այս երկրում համավարակի սկզբից արձանագրվել է ընդամենը 500-ից մի քիչ ավելի դեպք: Վիետնամը նախքան դեպքերի հայտնաբերումը փակել էր իր սահմանները ժամանողների համար՝ բացառությամբ իր քաղաքացիների: Երկիր վերադարձողներն էլ պետք է 14-օրյա կարանտին և թեստավորում անցնեին: