Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ առաջինը կպատվաստվեն բժիշկներն ու ուսուցիչները

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ առաջինը կպատվաստվեն բժիշկներն ու ուսուցիչները

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը նախատեսվում է սկսել բուժաշխատողներից և ուսուցիչներից: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն: Նրա խոսքով՝ գրանցման վկայականները ստանալուց հետո պատվաստանյութերը կսկսվեն կիրառվել, զուգահեռ դիտարկումներ կարվեն: Նախարարը նաև նշել է, որ զանգվածային պատվաստումները Ռուսաստանում նախատեսում են սկսել հոկտեմբերից: