Էմիրությունները գործարկել է արաբական աշխարհում առաջին ատոմակայանը

Էմիրությունները գործարկել է արաբական աշխարհում առաջին ատոմակայանը

Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումը հայտարարել է արաբական աշխարհում առաջին ատոմակայանի՝ «Բարաքա»-ի գործարկման մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այսօր մենք հրապարակայնորեն հայտարարում ենք ԱՄԷ-ի՝ արաբական աշխարհում առաջին խաղաղ միջուկային ռեակտորը հաջողությամբ գործարկելու մասին՝ Աբու Դաբիի «Բարաքա»-ում: Մասնագետներին հաջողվել է բեռնել միջուկային վառելիքը, իրականացնել համապարփակ փորձարկումներ և հաջողությամբ ավարտել գործարկման գործողությունները»,-վարչապետը գրել է «Թվիթեր»-ի իր էջում: Նա նշել է, որ ԱՄԷ-ն մտադիր է գործարկել չորս ատոմակայան, որոնք կապահովեն պետության էլեկտրաէներգիայի կարիքների քառորդ մասը՝ անվտանգ, հուսալի և էկոլոգիապես մաքուր եղանակով: «Բարաքա» ատոմակայանը բաղկացած կլինի չորս էներգաբլոկներից՝ ընդհանուր 5,6 մեգավատ հզորությամբ: