«Չեռնոբիլ» մինի սերիալը լավագույնն է ճանաչվել բրիտանական BAFTA-ի վարկածով

«Չեռնոբիլ» մինի սերիալը լավագույնն է ճանաչվել բրիտանական BAFTA-ի վարկածով

«Չեռնոբիլ» (Chernobyl, 2019) մինի-սերիալը բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի (BAFTA) վարկածով լավագույն մինի սերիալն է ճանաչվել։ Այս մասին հաղորդվում է մրցանակաբաշխության Twitter-ի էջում։ Բրիտանացի դերասան Ջարեդ Հարիսը, որը մարմնավորել է ակադեմիկոս Վալերի Լեգասովին, «Տղամարդու լավագույն դերակատար» անվանակարգում «Բրոնզե դիմակ» մրցանակի է արժանացել։ Ընդհանուր առմամբ, 2019 թվականին թողարկված մինի սերիալը 14 մրցանակների է առաջադրվել: Ֆիլմն հավակնում էր BAFTA-ի հեռուստատեսային մրցանակների՝ երեք անվանակարգերում: Խոսքը լավագույն մինի սերիալ ճանաչվելու հնարավորության, ինչպես նաև դերասանական լավագույն խաղի համար՝ գլխավոր դերի և երկրորդական դերի համար մրցանակներ ստանալու մասին է։ Վերջինին հավակնում էր Ստելլան Սքարսգարդը, որը կատարում էր ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Բորիս Շչերբինայի դերը: